Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 օգոստոսի 2021 թվականի N 343

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 10 ԵՎ 4-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 8 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ռոբերտ Ղուկասի Սերոբյանը` Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 4-րդ փողոց թիվ 10 հասցեի 0.16հա և 4-րդ փողոց թիվ 8 հասցեի 0.128հա հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.288հա հողամասին  հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի  պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 4-րդ փողոց թիվ 10 հասցեի և 4-րդ փողոց թիվ 8 հասցեի հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.288հա հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Թեղուտ գյուղ, 4-րդ փողոց թիվ 8:
2. Պարտավորեցնել  քաղ. Ռոբերտ Սերոբյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2021թ. օգոստոսի  02
  ք. Դիլիջան