Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2024 թվականի N 512

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆ-ԴԻԼԻՋԱՆ ՄԱՅՐՈՒՂԻ 5/1, 85+200ԿՄ ՀԱՍՑԵԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 18102023-11-0035 վկայականի՝ Դիլիջան քաղաքի Երևան-Դիլիջան մայրուղի 5/1, 85+200կմ հասցեի 0.01337հա հողամասը պատկանում է քաղաքացի Վարդան Վոլոդյայի Հախվերդյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասում առկա ինքնակամ շինություններն (կառուցված մինչև 2015թ.) օրինականացնելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Դիլիջան քաղաքի Երևան-Դիլիջան մայրուղի 5/1, 85+200կմ հասցեի հողամասում առկա են ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինություններ, որոնց ընդհանուր արտաքին մակերեսը կազմում է 50.66քմ /կցվում է հատակագիծը/: Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների: Վերջիններիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է 234658 /երկու հարյուր երեսունչորս հազար վեց հարյուր հիսունութ/ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Քաղ․ Վարդան Վոլոդյայի Հախվերդյանին սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Երևան-Դիլիջան մայրուղի 5/1, 85+200կմ հասցեի 0.01337հա հողամասում առկա հասարակական նշանակության շինությունները՝ 50.66քմ ընդհանուր արտաքին մակերեսով, ճանաչել օրինական:
2.Պարտավորեցնել քաղ․ Վարդան Հախվերդյանին.
1)Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ ինքնակամ կառուցված կառույցի օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 234658 /երկու հարյուր երեսունչորս հազար վեց հարյուր հիսունութ/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2024թ. ապրիլի  19
  ք. Դիլիջան

QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում