Երևան քաղաքի բնակիչ Լևոն Մանուչարյանի (հասցեն՝ ՀՀ, ք․ Երևան, Նոր-Նորքի 9-րդ զ/ծ 1 շենք, բն․ 50, ՆՔ՝ 014327779) և Դիլիջանի համայնքապետարանի միջև 02.05.2024թ․ կնքված թիվ 01-020524 նվիրաբերության պայմանագրի համաձայն քաղ․ Լևոն Մանուչարյանը Դիլիջանի համայնքապետարանին է նվիրել եգիպտացորենի վաճառքի համար նախատեսված կահավորված ու տեխնիկապես զինված տնակներ (25 հատ)։ Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել նշված գույքը ընդունել որպես նվեր և ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1. Տալ համաձայնություն եգիպտացորենի վաճառքի համար նախատեսված կահավորված ու տեխնիկապես զինված տնակները (25 հատ)՝ Դիլիջանի համայնքապետարանին նվիրելու առաջարկությանը:
2. Սահմանված կարգով եգիպտացորենի վաճառքի համար նախատեսված կահավորված ու տեխնիկապես զինված տնակները (25 հատ) ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում:
3. Մինչև ս/թ. դեկտեմբերի 31-ը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել վաճառք իրականացնող քաղաքացիներին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։