Դիլիջան համայնքի ղեկավարի 2023թ. հոկտեմբերի 23-ի թիվ 930-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 85/8 հասցեի 21․6քմ հողամասում, քաղ. Գայանե Մանվելի Անանյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 21․6քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 06032024-11-0050/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գայանե Անանյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2024թ. ապրիլի 12-ի թիվ 678-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Գայանե Մանվելի Անանյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 85/8 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 21․6քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 21․6քմ հողամասը, համապատասխանաբար, 58860 դրամ և 227099 դրամ արժեքներով օտարել քաղ. Գայանե Մանվելի Անանյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Գայանե Անանյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 227099 /երկու հարյուր քսանյոթ հազար իննսունինը/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 58860 /հիսունութ հազար ութ հարյուր վաթսուն/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: