|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 դեկտեմբերի 2023 թվականի N 544-Ա |
ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի թիվ 67 շենքի թիվ 18, չորս սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալ Աշոտ Հայկազի Քամալյանի ընտանիքին օտարելու մասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի թիվ 67 շենքի թիվ 18, չորս սենյականոց՝ 90,67 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը վարձակալ Աշոտ Հայկազի Քամալյանի ընտանիքին ուղղակի վաճառքի միջոցով, 136005 դրամ արժեքով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |
Կողմ -13 ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|