Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 683-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2024 թվականի N 683-Ա

ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿԱՏՍՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներագախնայողության հիմադրամը «Մեծաթիվ բնակչությանն ուղղված ԷԽ ևՎԷ բարձր ացդեցությամբ ցուցադրական-պիլոտային միջոցառումների» ծրագրի շրջանակում պատրաստակամություն է հայտնել Դիլիջան համայնքում իրականցնել արևային ֆոտովոլտային կայանների տեղակայման միջոցառումներ։ Համայնքի ղեկավարի կողմից առաջարկվել է նշված միջոցառումները /Արևային ՖՎ կայանների տեղադրում/ իրականացնել «Մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի շենքում, որը գտնվում է վերանորոգման փուլում՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Նշված ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 12 000 000 ՀՀ դրամ, որից համայնքը պետք է կատարի համաֆինանսավորման իր մասնաբաժինը 2 400 000 ՀՀ դրամ գումարի չափով, այն է ծրագրի ընդհանուր արժեքի 20%-ը։  

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի, 42-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի  5-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 

1. Տալ հավանություն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներագախնայողության հիմադրամի կողմից առաջարկվող միջոցառումների իրականացմանը /Արևային ՖՎ կայանների տեղադրում/։

2. Թույլատրել ծրագրի իրականացման համար կատարել համաֆինանսավորում ծրագրի ընդհանուր արժեքի 20%-ի չափով։

3. Պահուստային ֆոնդից հատկացնել 2 400 000 ՀՀ դրամ «08-02-03» Դիլիջան համայնք /Մշակույթի տներ , ակումբներ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5511 /Համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ) կապիտալ ակտիվի ձեռք բերում/ հոդվածին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -11

ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner