Համաձայն ՀՀ-ՏՄԴՀ-ԷԱՃԱՊՁԲ-23/11 պայմանագի Դիլիջանի համայնքապետարանի կարիքների համար ձեռք է բերվել TOYOTA CAMRY 2.5 մակնիշի թեթև մարդատար ծառայողական ավտոմեքենա։ Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել նշված ծառայողական ավտոմեքենան ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում՝ սահմանված կարգով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1. Սահմանված կարգով TOYOTA CAMRY 2.5 մակնիշի (2016թ․, VIN։4T1BF1FK0GU583691) թվով 1 հատ ծառայողական ավտոմեքենան՝ 8 000 000 /ութ միլիոն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում։
2. Համայնքի ղեկավարին՝ սահմանված ժամկետներում թվով 1 հատ TOYOTA CAMRY 2.5 մակնիշի ծառայողական ավտոմեքենան ներկայացնել ՀՀ ՃՈ ՀՔԲ հաշվառման համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։