|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 ապրիլի 2024 թվականի N 516 |
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ 11-003-0006-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.12222ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն 2024 թվականի փետրվարի 06-ի ըստ ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի 11-003-0006-0001 կադաստրային ծածկագրով 0.12222հա հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղաքացի Բենյամին Մարկոսյանը: Վերջինիս լիազորված անձ Գայանե Ալիխանյանը դիմել է Դիլիջան համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հաայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝ 1. Դիլիջան քաղաքի 11-003-0006-0001 կադաստրային ծածկագրով 0.12222հա հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց թիվ 110/1: 2. Պարտավորեցնել Բենյամին Մարկոսյանին. <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|