Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 75
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2018 թվականի N 75

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 5000.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2018թ. հուլիսի 9-ի թիվ 327-Ա որոշման համաձայն` համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Հատուկ պահպանվող տարածքների հողերից 5000.0քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված մրցութային լոտով, պայմաններով և տարեկան վճարի մեկնարկային գնով:
Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, <<Տեղական  ինքնակառավարման  մասին>> Հայաստանի  Հանրապետության  օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 21-րդ  կետի  դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Հատուկ պահպանվող տարածքների հողերից 5000.0քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով, վարձակալության իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը և հաստատել մեկնարկային գինը` համաձայն աղյուսակի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -6

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ

ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(29.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner