Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 32
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մարտի 2018 թվականի N 32

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 137 ՀԱՍՑԵԻ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՎՃԱՐ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՓՈՓՈԽՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 137 հասցեի թիվ 2 հիմնական դպրոցի և վերջինիս սպասարկման հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու գործընթացում՝ անհրաժեշտություն է առաջացել օրինականացնել դպրոցի շենքին կից և օժանդակ կառուցված, կից հատակագծում նշված թիվ 7 կաթսայատունը, կցակառուցված թիվ 8 թեքահարթակը, թիվ 9 աստիճանը, թիվ 10 աստիճանը և թիվ 11, թիվ 12, թիվ 13 պարիսպները: Անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխության ենթարկել դպրոցի սպասարկման հողամասի հատակագիծը՝ վերջինս համապատասխանեցնելով ներկայիս փաստացի չափագրությամբ արձանագրված հողամասի մակերեսին, այն է՝ 7164.8քմ: Վերը թվարկած շինությունները որակվում են որպես ինքնակամ շինություններ:
Դիլիջանի համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկյացրել՝ նշված շինությունները անվճար օրինականացնելու, ինչպես նաև սպասարկման հողամասի փոփոխված հատակագիծը հաստատելու հարցը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջանի համայնքի ղեկավարի հետևյալ առաջարկություններին.
1) Անվճար օրինականացնել, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 137 հասցեի թիվ 2 հիմնական դպրոցի շենքին կից և օժանդակ կառուցված, կից հատակագծում նշված թիվ 7 կաթսայատունը՝ 34.68քմ, կցակառուցված թիվ 8 թեքահարթակը՝ 14.35քմ, թիվ 9 աստիճանը՝ 3.42քմ, թիվ 10 աստիճանը՝ 3.8քմ և թիվ 11՝ 6.76քմ, թիվ 12՝ 8.17քմ, թիվ 13՝ 20.23քմ մակերեսներով պարիսպները:
2) Հաստատել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 137 հասցեի թիվ 2 հիմնական դպրոցի սպասարկման հողամասի փոփոխված հատակագիծը՝ վերջինս համապատասխանեցնելով ներկայիս փաստացի չափագրությամբ արձանագրված հողամասի մակերեսին, այն է՝ 7164.8քմ: 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -9

ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner