Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 111
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 նոյեմբերի 2018 թվականի N 111

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՐԱՄԲԵՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 40/5 ՀԱՍՑԵԻ 325.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Լարիսա Միքաելի Միքաելյանը և Լուսինե Էդուարդի Մկրտումյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շարամբեյան փողոցի թիվ 40/2 հասցեի, իրենց համատեղ սեփականությունը հանդիսացող բնակելի տան սպասարկման 490.0քմ հողամասին կից գտնվող /Շարամբեյան փողոցի թիվ 40/5 հասցեի/ 325.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 490.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շարամբեյան փողոցի թիվ 40/5 հասցեի 325.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 622050 /վեց հարյուր քսաներկու հազար հիսուն/ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Լարիսա Միքաելի Միքաելյանին և Լուսինե Էդուարդի Մկրտումյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շարամբեյան փողոցի թիվ 40/5 հասցեի 325.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 622050 /վեց հարյուր քսաներկու հազար հիսուն/ դրամ արժեքով, քաղ. Լարիսա Միքաելյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -8

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner