Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 29
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 փետրվարի 2017 թվականի N 29

<<ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել Տավուշի մարզպետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի թիվ 16-40 արձանագրային որոշման 2-րդ կետի համաձայն համայնքային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը նվիրատվության կարգով ջրամատակարար ընկերություններին փոխանցելու առաջարկությամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ <<Հայջրմուղկոյուղի>> փակ բաժնետիրական  ընկերությանը պատկանող հետևյալ օբյեկտների սպասարկման համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը <<Հայջրմուղկոյուղի>> փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով, Հայաստանի Հանրապետությանը հետագա օտարման պայմանով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնելու վերաբերյալ առաջարկությանը:    
- Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 251 հասցեի <<Գոլովինոյի մաքրման կայան>> օբյեկտի սպասարկման 11-003-0371-0003 ծածկագրով, 8774.0քմ մակերեսով հողամասը:
- Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 70 հասցեի <<Բլդան-Չայի մաքրման կայան>> օբյեկտի սպասարկման 11-003-0038-0007 ծածկագրով, 2488.0քմ մակերեսով հողամասը:
- Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 72 հասցեի <<Բլդան-Չայի մաքրման կայան>> օբյեկտի սպասարկման 11-003-0038-0006 ծածկագրով, 8299.0քմ մակերեսով հողամասը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -8

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ

ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -2

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner