Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 22
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 փետրվարի 2020 թվականի N 22

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 17Գ ՀԱՍՑԵՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել <<Մոդուլար Կոնստրակշն>> ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն՝ Մ.Բեգլարյանցի, տեղեկացնելով Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 17գ հասցեում նախատեսվող ներդրումային ծրագրի, ծրագրի շրջանակներում նախատեսվող կառույցների 17.41մ բարձրության և այն փոփոխելու դեպքում ծրագրի ոչ նպատակահարմար լինելու մասին:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության  և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. նոյեմբերի 30-ի թիվ 1723-Ն որոշմամբ հաստատված Դիլիջանի քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծին կից գոտևորման հատակագծով թույլատրելի առավելագույն բարձրությունը սահմանված է 12մ:
Վերոգրյալի վերաբերյալ առկա է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Տավուշի մարզպետարանի դիրքորոշումը, այն է՝ հարցը քննարկել համայնքի ավագանու նիստում և ղեկավարվել համայնքի ավագանու որոշմամբ հաստատված թույլատրելի բարձրությամբ:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2020թ. հունվարի 24-ի թիվ 01//00433-2020 գրությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 17գ հասցեում նախատեսվող բնակելի համալիրի թույլատրելի առավելագույն բարձրությունը հաստատել ներկայացված էսքիզով նախատեսվող բարձրությունը, այն է՝ <<17.41մ>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -7

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner