|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 մարտի 2018 թվականի N 29 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ <<ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ>> 2539.3ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 7 ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարի 2018թ. փետրվարի 22-ի թիվ 101-Ա և մարտի 2-ի թիվ 113-Ա որոշումների համաձայն` համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 2539.3քմ ընդհանուր մակերեսով թվով 7 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված աճուրդային լոտերով, մակերեսներով, պայմաններով և մեկնարկային գներով: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 2539.3քմ ընդհանուր մակերեսով թվով 7 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջակությանը և հաստատել մեկնարկային գները` համաձայն կից աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |
Կողմ -8 ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -1 ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(33.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|