Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել փոխհատուցել Դիլիջան համայնքում գործող« Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախող հաշմանդամ երեխաների և նրանց ուղեկցող ծնողների տրանսպորտային ծախսերը:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով `
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախող, թվով 20 երեխաների և նրանց ուղեկցող ծնողներին ցույց տալ ֆինանսական աջակցություն: Այդ նպատակով համայնքի 2016թ. բյուջեի վարչական մասից «Ընտանիքի անդամներ և զավակներ» /բաժին 10 , խումբ 04, դաս 01, հոդված 4729/ հատկացնել 520000 դրամ :