Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Գույքը անհատույց սեփականության իրավունքով վարձակալին տրամադրելու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
2. 2020 թվականի Դիլիջան համայնքի բյուջեն հաստատելու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
3. Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 14-րդ փողոց թիվ 5/1 հասցեի բնակելի տունը և վերջինիս զբաղեցրած 55.26քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ.Ա.Սանթրոսյան
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 18 ի թիվ 176 –Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին:
Զեկ.Ա.Սանթրոսյան
5. Դիլիջանի համայնքապետարան դիմած քաղաքի սոցիալապես անապահով վիճակում գտնվող քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու մասին:
Զեկ.Ա.Սանթրոսյան
6. Դիլիջանի համայնքապետարան դիմած քաղաքի սոցիալապես անապահով վիճակում գտնվող քաղաքացիներին վառելափայտ ձեռք բերելու նպատակով դրամական օգնություն տրամադրելու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
7. «Դիլիջան քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու և Դիլիջանի համայնքապետարանի ոսկե հուշամեդալով պարգեվատրելու մասին:
Զեկ.Ա.Սանթրոսյան