Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 40
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2018 թվականի N 40

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ, Ի ԴԵՄՍ ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ, ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի Հաղարծին բնակավայրում ՀՀ կառավարության աշխատակազմի <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի>> կողմից իրականացվել է ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ծրագիր: Գույքը հանձնվել է համայնքին, միաժամանակ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի ապահովման, կառուցված համակարգերի արդյունավետ շահագործման և պահպանման, ինչպես նաև գույքի հետագա բարելավման նպատակով ՀՀ կառավարությունը առաջարկություն է ներկայացրել  ջրամատակարարման ծառայություններն իրականացնել ջրամատակարար ընկերության միջոցով և  համայնքային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը նվիրատվության կարգով հանձնել  Հայաստանի Հանրապետությանը, ի   դեմս ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի:
    Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.

 

  1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի ջրամատակարարումն իրականացնել <<Վեոլիա ջուր>> ընկերության միջոցով՝ մտնելով ընկերության կողմից սպասարկվող տարածք:

  2. Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի  համայնքային սեփականություն հանդիսացող  գույքը՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը, նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս  ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի:  

  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 


Կողմ -9

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner