Այսօր: Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 95
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (0268)22585, dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2017 թվականի N 95

ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ 7-ՐԴ ՓԿՂ. ԹԻՎ 21 ՀԱՍՑԵԻ 18.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՂ. ԱՆԱՀԻՏ ԹԱՄԱՄՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Անահիտ Վանիկի Թամամյանը՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի տարածքում, բացօթյա առևտուր կազմակերպելու նպատակով, վարձակալության իրավունքով, առանց մրցույթի, մինչև 20.0քմ մակերեսով հողամաս իրեն տրամադրելու խնդրանքով:
   Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 7-րդ փկղ. թիվ 21 հասցեի, 11-042-0087-0108 ծածկագրով, 18.0քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, առանց կառուցապատման իրավունքի, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել քաղ. Անահիտ Թամամյանին: 
  Հանձնաժողովը նշում է, որ նշված 18.0քմ հողամասը, ըստ հողի նպատակային նշանակության, գտնվում է համայնքի <<Բնակավայրերի հողերի>> կազմում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցված է /սեփականության վկայական 30062017-11-0013/:
  Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.

 

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 7-րդ փկղ. թիվ 21 հասցեի, 11-042-0087-0108 ծածկագրով, 18.0քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, առանց կառուցապատման իրավունքի, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, բացօթյա առևտուր կազմակերպելու նպատակով, քաղ. Անահիտ Վանիկի Թամամյանին տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2.
 Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 7-րդ փկղ. թիվ 21 հասցեի 18.0քմ հողամասի վարձակալության իրավունքի տարեկան վարձավճարի չափը սահմանել 9000 դրամ:
3.
 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 


Կողմ -9

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(0268)22585
dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner