Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 83
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2019 թվականի N 83

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ 3-ՐԴ ՆՐԲ. ԹԻՎ 15 ՀԱՍՑԵԻ 746.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ժիրայր Կամսարի Աբրահամյանը՝ իր սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի, Անդրանիկի փողոցի 4-րդ նրբ. թիվ 2 հասցեի 798.0քմ հողամասը /սեփականության վկայական՝ թիվ 2052131, տրված 01.02.2018թ./ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող այլ համարժեք հողամասի հետ փոխանակելու խնդրանքով: Քաղ. Ժիրայր Աբրահամյանը համաձայնություն է տվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի, Տիգրան Պետրոսյան փողոցի 3-րդ նրբ. թիվ 15 հասցեի 746.0քմ հողամասը /սեփականության վկայական՝ թիվ 2795293, տրված 21.06.2010թ./ որպես համարժեք հողամաս փոխանակելու վերաբերյալ Դիլիջանի համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել քաղ. Ժիրայր Աբրահամյանի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի, Անդրանիկի փողոցի 4-րդ նրբ. թիվ 2 հասցեի 798.0քմ հողամասը Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի, Տիգրան Պետրոսյան փողոցի 3-րդ նրբ. թիվ 15 հասցեի 746.0քմ համարժեք հողամասի հետ փոխանակելու մասին առաջարկությունը՝ հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 71 հոդվածի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով ՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի, Տիգրան Պետրոսյան փողոցի 3-րդ նրբ. թիվ 15 հասցեի 746.0քմ հողամասը փոխանակության միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: Ընդ որում, որպես փոխանակվող գույք է հանդիսանում քաղ. Ժիրայր Աբրահամյանի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի, Անդրանիկի փողոցի 4-րդ նրբ. թիվ 2 հասցեի 798.0քմ համարժեք հողամասը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -8

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ

ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner