Այսօր: Հինգշաբթի, 9 Դեկտեմբերի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 126
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (+374 268) 2-25-85, dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 նոյեմբերի 2018 թվականի N 126

<<ԱՍԵԹ ՔՈՆԹՐՈԼ ՔԱՄՓՆԻ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ, ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿՈՒ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 23/7 ՀԱՍՑԵԻ 2.41ՀԱ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Դավիթ Իսկանդարյանի, ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/7 հասցեի 2.41հա հողամասը ուղղակի վաճառքի ձևով ընկերությանը օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի վկայագրի՝ թիվ 27062018-11-0015, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/7 հասցեի 2.41հա հողամասի վարձակալ է հանդիսանում <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությունը: Նշված 2.41հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/7 հասցեում գտնվող 2.41հա հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 46127400 /քառասունվեց միլիոն հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր/ դրամ արժեքով օտարել <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/7 հասցեում գտնվող 2.41հա հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 46127400 /քառասունվեց միլիոն հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր/ դրամ արժեքով, <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -7

Դեմ -0

Ձեռնպահ -1


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner