Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 148
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2018 թվականի N 148

<<ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ>> ԱՌՈՂՋԱՐԱՆԻՆ ԿԻՑ <<ՀԱՅՐԵՆԻՔ>> ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 3.21717ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ <<Լեռնային Հայաստան>> առողջարանին կից <<Հայրենիք>> հանգստյան տան /նախկին կոմկուսի հանգստյան տան/ շենք-շինությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սեփականությունը: Նշված շենք-շինությունների սպասարկման 3.21717հա մակերեսով հողամասը հանդիսանում է համայնքային սեփականություն:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 209 հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 87 հոդվածի 1-ին կետի՝ սեփականատիրոջը պատկանող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելիս օտարվում են նաև շենքի, շինության զբաղեցրած հողամասի մասը, ինչպես նաև հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենքի, շինության օգտագործման և սպասարկման համար:
Համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել <<Լեռնային Հայաստան>> առողջարանին կից <<Հայրենիք>> հանգստյան տան շենք-շինությունների սպասարկման 3.21717հա մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետությանը անհատույց փոխանցելու մասին առաջարկություն:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն <<Լեռնային Հայաստան>> առողջարանին կից <<Հայրենիք>> հանգստյան տան շենք-շինությունների սպասարկման 3.21717հա մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետությանն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, անհատույց փոխանցելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -11

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ

ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner