Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 150
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2018 թվականի N 150

ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 62/4 ՀԱՍՑԵԻ 20.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՂ. ՎԵՐԳՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Վերգուշ Բաբկենի Ստեփանյանը՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի տարածքում, առևտրի սրահ կառուցելու նպատակով, կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի, մինչև 20.0քմ մակերեսով հողամաս իրեն տրամադրելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 62/4 հասցեի, 11-042-0097-0034 ծածկագրով, 20.0քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել քաղ. Վերգուշ Ստեփանյանին: 
Հանձնաժողովը  նշում է, որ նշված 20.0քմ հողամասը, ըստ հողի նպատակային նշանակության, գտնվում է համայնքի <<Բնակավայրերի հողերի>> կազմում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցված է /սեփականության վկայական 15112018-11-0041/:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 62/4 հասցեի, 11-042-0097-0034 ծածկագրով, 20.0քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով քաղ. Վերգուշ Բաբկենի Ստեփանյանին տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 62/4 հասցեի 20.0քմ հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճարի չափը սահմանել 10000 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -11

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ

ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner