07.07.22
Ասֆալտապատվում է Գոշ բնակավայրի հանրապետական նշանակության ճանապարհը
|
Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ այս պահին ասֆալտապատվում է Գոշ բնակավայրի՝ դեպի Գոշավանք տանող հանրապետական նշանակության ընդհանուր 4 կմ երկարությամբ ճանապարհը: Ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատվում է պետական միջոցներով: Շինարարական աշխատանքների հետ կապված ճանապարհի առանձին հատվածներում հնարավոր է, որ լինեն որոշակի անանցանելիության խնդիրներ, որի համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
|
|
07.07.22
Քաղաքացիների ընդունելություն
|
Այսօր Դիլիջան համայնքի ղեկավարն անցկացրեց համայնքի բնակիչների ընդունելություն: Քաղաքացիների կողմից բարձրաձայնվեցին մի շարք հարցեր, որոնց հետ կապված համայնքի ղեկավարը համապատասխան լուծումներ և հանձնարարականներ տվեց: Հիշեցնենք, որ քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի կողմից իրականացվում է յուրաքանչյուր հինգշաբթի:
|
|
05.07.22
Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
|
Սիրելի´ հայրենակիցներ,Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:1995 թվականին, ընդունելով ՀՀ Հիմնական օրենքը, մենք` որպես պետություն և ժողովուրդ, հաստակակամ քայլ արինք առ ժողովրդավարությունը, ինստիտուցիոնալացումը և քաղաքակիրթ աշխարհին ինտեգրումը:Սահմանադրության ընդունումը պատմական նշանակություն ուներ և խորհրդանշեց ազատ ու անկախ Հայաստանի վերածնունդը: Միևնույն ժամանակ այն ներքին համերաշխության, արտաքին քաղաքականության, մեր երկրի կայունության և բնական զարգացումն ապահովող հիմնական երաշխավորն է, և յուրաքանչյուրս պատասխանատու ենք ապահովել և լիիրավ կիրառել Սահմանադրության ցանկացած դրույթ:Շարունակական բարեփոխումներով պիտի հասնենք «օրենք-քաղաքացի» համերաշխ ...
Մանրամասն |
|
05.07.22
Հովհ. Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի սաների հաշվետու համերգը
|
Արվեստ, գույներ ու պարեր․․․ Հուլիսի 4-ին կայացավ Դիլիջանի՝ Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի սաների ուսումնական տարեվերջյան հաշվետու համերգը։ Երաժշտական բազմաբնույթ ելույթներով հագեցած միջոցառումն իրական տոն էր ոչ միայն դպրոցի սաների, այլև հանդիսատեսի համար։ Շնորհալի աշակերտները ներկայացրին ուսումնական տարում սովորած հմտություններն ու գիտելիքները, որի մեջ մեծ է գեղարվեստի դպրոցի ուսուցիչների ավանդը։ Շնորհավորում ենք Հովհ․ Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցին՝ գեղեցիկ միջոցառման համար և գալիք ուսումնական տարում մաղթում բազմաթիվ հաջողություններ։
|
|
04.07.22
Տաղավարների կառուցման աշխատանքները սկսված են
|
Մեկնարկել են գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար նախատեսված տաղավարների կառուցման աշխատանքները: Այսօր Դիլիջան համայնքի ղեկավարն այցելել է շինարարական աշխատանքների հրապարակ՝ աշխատանքային գործընթացին մանրամասն ծանոթանալու և հետևելու համար: Մի քանի օրից այստեղ կտեսնեք բարեկարգ ու գեղեցիկ տաղավարներ, որոնք կնպաստեն համայնքի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման գործակալության, Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության ֆինանսավորմամբ և Դիլիջանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:
|
|
01.07.22
2021-2022 ուսումնական տարվա հաշվետու ցուցահանդեսը
|
Այսօր Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ 2021-2022 ուսումնական տարվա հաշվետու ցուցահանդեսը և շրջանավարտների ստեղծագործական աշխատանքների պաշտպանությունը: Բազմաթիվ շնորհալի ուսանողներ ներկայացրին իրենց ավարտական աշխատանքները, հանդես եկան աշխատանքներին նվիրված փոքրիկ զեկույցներով: Միջոցառմանը ներկա էին համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր, ուսուցիչներ և ծնողներ:
|
|
30.06.22
Հաղթանակներ դաշնակահարների միջազգային մրցույթում
|
Հունիսի 5-ին Բելառուսի Հանրապետությունում կայացավ «Դաշնամուրի զարմանալի աշխարհ» դաշնակահարների միջազգային մրցույթը, որին մասնակցեցին Դիլիջանի արվեստի պետական քոլեջի և նրա կազմում գործող դպրոցի հինգ սաներ. արդյունքում շնորհալի պատանիներին հաջողվեց ձեռք բերել առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակներ:Սիրով Ձեզ ենք ներկայացնում միջազգային մրցույթում Դիլիջան համայնքը ներկայացնող մեր տաղանդավոր համաքաղաքացիներին. Առաջին կարգի մրցանակակիրներ՝ Արամ Էլլարյան, Աստղիկ Թամրազյան, Սաթինե Գուլլակյան,Երկրորդ կարգի մրցանակակիր՝ Արման Սանթրոսյան,Երրորդ կարգի մրցանակակիր՝ Լարիսա Ղարագյոզյան։Շնորհալի ուսուցիչներն են Գրետա Սահակյանը, Զարա Միրզոյանը, Նինա Սարգսյանը և Սաթենիկ Պապյանը։Շնորհավորում ենք ...
Մանրամասն |
|
30.06.22
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողով
|
Լիոնում մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը:Համաժողովը կազմակերպվել է Լիոնի քաղաքապետարանի, Լիոնի մետրոպոլիայի, Հայաստանի համայնքների միության և Cités Unies France-ի կողմից՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության և Հայաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:Համաժողովին մասնակցում են Հայաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունները: Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ:Դիլիջան համայնքը ներկայացնում են համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը և առաջին տեղակալ Արման Բազինյանը։Հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգում առաջնահերթ ուղղություն է տնտեսական համագործակցության ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |