Այսօր: Ուրբաթ, 24 Մարտի 2023թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.03.23 Վթարային ջրանջատում Դիլիջանում մարտի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 24-ին ժամը 09:30-20:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Մյասնիկյան, Կամո, Մ.Գորկի, Զ.Անդրանիկ, Արցախ, Մաթաշյան, Աղայան, Հակոբջանյան, Հովսեփյան, Գայ և Առաջին փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
22.03.23 Համայնքային բարեկարգման աշխատանքներ

Վերսկսվել են նախորդ տարի Գոշ բնակավայրում մեկնարկած ասֆալտապատման աշխատանքները:
Ամբողջությամբ վերակառուցվում է դեպի Գոշավանք տանող հանրապետական նշանակության՝ ընդհանուր 4 կմ երկարությամբ ճանապարհը: 2022 թվականին եղանակային պայմանների պատճառով աշխատանքները դադարեցվել էին, և այժմ վերսկսվել են:

Ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատվում է պետական միջոցներով:

22.03.23 Համայնքային բարեկարգման աշխատանքներ

«Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները համայնքում վերսկսել են գարնանային մաքրման աշխատանքները:
Սայաթ Նովա փողոցի հարակից տարածքը մաքրվում է ավելորդ հողածածկույթից:

22.03.23 Հանրային քննարկման իրազեկում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման համաձայն՝ մարտի 29-ին՝ ժամը 12:00-ին, Դիլիջանի համայնքապետարանում տեղի կունենա Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց 7/2 հասցեում բնակելի համալիրի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (առաջին փուլ):
Հետաքրքրված բնակիչներին հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը:

22.03.23 Համայնքային բարեկարգման աշխատանքներ

Հովք գյուղական բնակավայրում վարչական ղեկավարի նախաձեռնությամբ առաջին փողոցում գտնվող հին սելավատարի երկաթե ծածկը թարմացվել է. հին, ջարդված ու ավելորդ երկաթները փոխարինվել են նորով, վերանորոգվել ու մաքրվել է նաև սելավատարը:

21.03.23 Հանդիպում «SIGMA» ծրագրի ներկայացուցիչների հետ
Այսօր Դիլիջանի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագրի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Դիլիջան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արման Բազինյանը, Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, Դիլիջանի համայնքապետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու Հայկ Մնացականյանը, Գոշ, Խաչարձան, Թեղուտ և Հովք բնակավայրերի վարչական ղեկավարները:«Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագրի ղեկավար Կարեն Գևորգյանը նշեց, որ ծրագիրն ուղղված է Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում գյուղատնտեսության, ագրովերամշակման և զբոսաշրջության ... Մանրամասն
21.03.23 Նախազգուշացում տնտեսվարողներին

Հարգելի՛ տնտեսվարողներ,
Զգուշացնում ենք, որ ըստ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 43-րդ Հոդվածի`

Չսահմանված և չնախատեսված տեղերում ու վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Մի՛ աղտոտեք միջավայրը, որտեղ ինքներդ եք ապրում:

20.03.23 Հանրային քննարկման իրազեկում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման համաձայն՝ մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Դիլիջանի համայնքապետարանում տեղի կունենա «Դիլի տրոպիկ» ՍՊԸ–ի կողմից Դիլիջան քաղաքի Արցախի փողոց 14 հասցեում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (առաջին փուլ):
Հետաքրքրված բնակիչներին հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(0268)22585
dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner