Այսօր: Հինգշաբթի, 15 Ապրիլի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Ուրբաթ, 17 Օգոստոսի 2018թ.
Իրազեկում են մասնագետները Սեմինար՝ «Կայուն օրգանական աղտոտիչների հասցրած վնասները» թեմայով

Օգոստոսի 17-ին  Դիլիջանում՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության (ՀԿՀԱԱՇՄ ՀԿ)  և  ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն»  ՊՈԱԿ-ի  կողմից կազմակերպեց  սեմինար, որը նվիրված էր  բնակչության գիտելիքների բարձրացմանը՝ կապված Կայուն օրգանական աղտոտիչների, մասնավորապես թունաքիմիկատների օգտագործման և բնակավայրերից գոյացած կենցաղային թափոնների և դրանց ոչ ճիշտ կառավարման հետևանքով առաջացած վնասակար նյութերի ազդեցության և ճիշտ ղեկավարման հարցերին:

Սեմինարին մասնակցում էին թվով 19 շահագրգիռ անձինք, Դիլիջանի ակտիվ ներկայացուցիչներ՝  հասարակական կազմակերպություններից, առողջապահական հիմնարկներից, մանկավարժական կոլեկտիվներից, ակտիվ երիտասարդ քաղաքացիներ:

ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի փորձագետ Լ. Սիմոնյանը պատմեց, թե ինչ են իրենցից ներկայացնում Կայուն օրգանական աղտոտիչները: Դրանք քիմիական միացություններ են, որոնք կայուն են, օժտված են կենսակուտակման և իրենց սկզբնական աղբյուրներից մեծ հեռավորությունների վրա տարածվելու հատկությամբ: Նա նշեց, որ սկզբնական շրջանում Ստոկհոլմի կոնվենցիայով կարգավորվում էր 12 միացություն, որոնք հայտնի են որպես «կեղտոտ երկվեցյակ»,իսկ այժմ դրանց թիվը ընդլյանվել է:

Փորձագետը նաև նշեց, որ ԿՕԱ-ների ցանկից մի շարք թունաքիմիկատներ ժամանակին օգտագործվել են Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության բնագավառում: Այժմ դրանք մտնում են արգելված թունաքիմիկատների շարքի մեջ:

Անդրադարձ եղավ նաև այրման և ոչ կանխամտածված արտադրության արդյունքում առաջացող կողմնակի արգասիքներին՝ դիօքսիններին  և ֆուրաններին:

Սեմինարին՝ աղբավայրերի և աղբի հարակից տարածքներում բնակվող բնակիչների առողջական խնդիրների մասին խոսեց փորձագետ Քնարիկ Գրիգորյանը: Փորձագետը  թվարկեց այն հիվանդությունների շարքը, որոնց նպաստում է աղտոտված միջավայրը, ավելացնելով, որ մեր երկրում կան գրանցված և չգրանցված աղբավայրեր, ուր աղբը թափվում է առանց տարանջատման, խառը վիճակում, որը մեծացնում է վերոհիշյալ հիվանդությունների վտանգը:

Ադրադարձ եղավ նաև աղտոտված անտառային տարածքներում  աղբի  քայքայման հետևանքով մթնոլորտ  արտանետվող մի շարք թունավոր նյութերի վնասակար ազդեցությանը:

 Սեմինարին ՝մասնակիցների կողմից տրվեցին բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ փորձագետները հանդես եկան համապատասխան պարզաբանումներով:

 

 





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner