Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2019թ.
Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի 7-րդ միջազգային փառատոնի թատերախմբերի ելույթը՝ Դիլիջանում

   Արդեն  7-րդ տարին է՝ ինչ Լեոնիդ Ենգիբարյանի անվան  մնջախաղի միջազգային փառատոնը   համախմբում է տարբեր երկրներից Հայաստան  ժամանած   մնջախաղացներին,  անհատ ստեղծագործողներին և  թատերախմբերին;

 Օգոստոսի 13-ին՝  7-րդ միջազգային  փառատոնի թատերախմբերը ելույթ ունեցան Դիլիջանի  ամֆիթատրոնում:

Միջազգային փառատոնի մասնակից 7 երկրներից  դիլիջանյան բեմում հանդես  եկան  Ճապոնիայից, Արգենտինայից  և  Իրանից ժամանած թատերախմբերը  և անհատ կատարողները:

Ճապոնիայից ժամանած Միյակո Իշիդատեն  ներկայացրեց << Փերին գալիս է>> բեմականացումը, Պեդրո Լիսերը՝( Արգանտինա)՝,<<Երազներ>>, <<Սոնար>> թատերախումբը՝ (Իրան) <<Օտարացում>>, բեմականացումները, որոնք արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Հ. Գ. Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի 7-րդ միջազգային  փառատոնի մասնակից երկրներն են Ռուսաստանը, Իրանը, Արգենտինան, Ֆրանսիան, Ճապոնիան, Լեհաստանը, ևս 3 խումբ և  մեկ անհատ մասնակցում են Հայաստանից։ 

 





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner