Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի հողամասերի աճուրդ-վաճառք
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Դիլիջանի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/11/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
23/12/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դիլիջան համայնքի հողամասերը աճուրդային կարգով օտարող հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի աճուրդ - վաճառք՝

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, հողամասի ելակետային տվյալներին և հատակագծին կարող են ծանոթանալ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնում՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 55, համայնքապետարանի շենք 2-րդ հարկ:
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն՝ ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է Դիլիջանի համայնքապետարան ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և Դիլիջանի համայնքապետարանի 900405051401 հաշվարկային հաշվին աճուրդի մասնակցության վճարի՝ 35000դրամի մուծման անդորրագիր: Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով: Եթե մասնակիցն աճուրդի արդյունքներով չի հաղթել, նախավճարնանմիջապես վերադարձվում է նրան: Եթե մասնակիցը հաղթել է, ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Աճուրդի դրված հողամասի նվազագույն քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդում
հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի պայմանների մանրամասներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Դիլիջանի համայնքի հողամասերը աճուրդային կարգով օտարող հանձնաժողովին՝ ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, Դիլիջանի համայնքապետարանի շենք, 2-րդ հարկ:
Աճուրդը կայանալու է 2022թ. դեկտեմբերի 23-ին ժամը 11.00-ին, Դիլիջանի համայնքապետարանի 2-րդ հարկի նիստերի դահլիճում, հասցեն՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 55:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022թ. դեկտեմբերի 19-ը, ժամը 18.00

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (122.3ԿԲ)
Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner