Այսօր: Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի հողամասերի վարձակալության իրավունքի մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Դիլիջանի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
24/09/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
21/10/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մրցույթն անցկացվում է բաց:

Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, հողամասի տրամադրման պայմաններին, գրաֆիկական նյութերին կարող են ծանոթանալ Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնում՝ ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, համայնքապետարանի շենք 2-րդ հարկ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձը հաստատող փաստաթուղթ և Դիլիջանի համայնքապետարանի 900405051401 հաշվարկային հաշվին մրցույթի մասնակցության վճարի՝ 50000 դրամի մուծման անդորրագիր, իսկ գյուղական բնակավայրերի հողամասերի համար 35000 դրամի մուծման անդորրագիր:

Մրցույթի մասնակիցները մրցույթի անցկացման օրը մուծում են նախավճար՝ տվյալ հողամասի տարեկան վճարի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Եթե մասնակիցը մրցույթի արդյունքներով չի հաղթել, նախավճարն անմիջապես վերադարձվում է նրան: Եթե մասնակիցը հաղթել է, ապա նախավճարի գումարը ներառվում է տարեկան վճարի գնի մեջ: Մրցույթում հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ և տարեկան վճարի ամենաբարձր գին առաջակած մասնակիցը: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն՝ ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողօգտագործման իրավունքի այլ սուբյեկտներ: Մրցույթի պայմանների մանրամասներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցութային հանձնաժողովին՝ ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, համայնքապետարանի շենք 2-րդ հարկ:

Մրցույթը կայանալու է 2024թ. հոկտեմբերի 25-ին ժամը 11:00-ին, Դիլիջանի համայնքապետարանի 2-րդ հարկի նիստերի դահլիճում, հասցեն՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 55: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին, հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024թ. հոկտեմբերի 21-ը, ժամը 18:00:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (85.4ԿԲ)
Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner