Տավուշի մարզի Դիլիջան համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի համար, որը նպատակ ունի խթանելու քաղաքացիների ներգրավվածությունը համայնքի զարգացման մեջ` կիրառելով մասնակցային բյուջետավարման սկզբունքները:
Ներկայացրեք ձեր գաղափարները հայտերի ձևաչափին համապատասխան և ակտիվորեն ներգրավվեք դրանց հաստատմանն ու իրականացմանը: Համայնքային բյուջեից ակնկալվող ֆինանսական ներդրումը կարող է կազմել առավելագույնը 500 000 Դրամ:
Ենթադրամաշնորհի համար կարող են հայտ ներկայացնել ինչպես համայնքում գործող հասարակական կազմակերպությունները, այնպես էլ համայնքային ակտիվ խմբերը՝ առնվազն 5 քաղաքացիների ընդգրկումով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս/թ Փետրվարի 28-ն է:
Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կցված է։
Հարցերի դեպքում կարող եք կապվել Դիլիջանի համայնքապետարանի ֆինանսական բաժին, հեռ՝ (0268) 2 22 42: