Հարգելի համաքաղաքացիներ.
Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2021թ. ապրիլի 2-ին ժամը 12:00-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղի կունենա «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 1 քառակուսու 6 անտառամասում անտառապատման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: