Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Դրամաշնորհի մասին հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Դիլիջանի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/04/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/04/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համայնքներում համավարակի հետևանքները տնտեսական զարգացման միջոցառումներով հաղթահարելու, ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածների համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով՝ Շվեյցարիայի համագործակցության և զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ֆինանսավորմամբ հիմնվել է դրամաշնորհային հիմնադրամ:

Հիմնադրամի համակարգողների՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) կողմից հայտարարվել է համավարակի (COVID 19-ի) հետևանքները մեղմելուն ուղղված դրամաշնորհային ծրագրերի մրցույթ ՀՀ խոշորացված համայնքների համար:

Մրցույթին կարող են մասնակցել համայնքապետարանները և/կամ հանրային-մասնավոր միավորումները, ներառյալ՝ սկսնակներն ու անհատ ձեռնարկատերերը, ակնկալելով 5.000-20.000 եվրո, բացառիկ դեպքերում (միջհամայքային ծրագրեր)՝ մինչև 50.000 եվրո աջակցություն: Ոլորտների սահմանափակում չկա:

Ծրագրերը նախատեսում են համայնքի կողմից ներդրում ծրագրի ամբողջական գումարի առնվազն 7%-ի չափով, ֆինանսական կամ բնեղեն արտահայտությամբ:

Մեր համայնքը, կարևորելով ձեռներեցությանն աջակցելու անհրաժեշտությունը, հրավիրում է համայնքի ձեռներեցներին և շահագրգիռ կողմերին համատեղ մասնակցելու դրամաշնորհային մրցույթին:

Առաջարկները կարող եք ներկայացնել համայնքապետարան մինչև ս/թ ապրիլի 30-ը:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner