Հայաստանի Հանրապետությունը հողօգտագործողներին աջակցում է մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման հարցում:
Ծրագրի նպատակը բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես, հողօգտագործողների համար գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծումն է:
Պարարտանյութերը ձեռք բերելու և մատակարարների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անցե՛ք հղումով: