Այսօր: Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2020թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 439
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (+374 268) 2-25-85, dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2020 թվականի N 439

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 46/1 ՀԱՍՑԵԻ 600.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` սեփականության իրավունքի վկայական թիվ 30062020-11-0023, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 46 հասցեի բնակելի տունը 600.0քմ տնամերձ հողամասով պատկանում է քաղ. Համլետ Ալբերտի Կարապետյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 46/1 հասցեի 600.0քմ հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
   Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 600.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային  օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 24082020-11-0008/: Համայնքի ավագանին 2020թ. սեպտեմբերի 16-ի թիվ 105-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 600.0քմ հողամասն ընդլայնման կարգով քաղ. Համլետ Ալբերտի Կարապետյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
    Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`

1. Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 46 հասցեի բնակելի տան 600.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող, Խորհուրդների փողոցի թիվ 46/1 հասցեի 600.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղ. Համլետ Ալբերտի Կարապետյանին: Հողամասի արժեքը կազմում է 745200 դրամ:
2. Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 46 հասցեի բնակելի տունը և ընդլայնված 1200.0քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Խորհուրդների փողոցի թիվ 46 հասցեով:
3. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական  գրանցման:
4. Պարտավորեցնել քաղ. Համլետ Կարապետյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասի կադաստրային արժեքը` 745200 /յոթ հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի  սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի  նկատմամբ  սեփականության  իրավունքը  պետականորեն  գրանցելու  նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55

(+374 268) 2-25-85

dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com

Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner