Այսօր: Երկուշաբթի, 30 Մարտի 2020թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1284
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.03.20 Կորոնավիրուսի հնարավոր կանխարգելման միջոցառումները կատարվում են ամենօրյա ռեժիմով
   Կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները համայնքապետարանի օրակարգում են: Կատարվում են փողոցների, նրբանցքների, աղբամանների, աղբատար մեքենաների ախտահանման ամենօրյա աշխատանքներ: Ախտահանվել են 3 աղբատար մեքենաներ, 154 աղբամաններ: Ջրցան մեքենայով ախտահանվել են քաղաքի Կաղնի խաչ, Շահումյան, Մյասնիկյան, Գետափնյա, Հովսեփյան, Կամարինի փողոցները:   Հաշվի առնելով արտակարգ իրավիճակով պայմանավորված  ազատ տեղաշարժի սահմանափակումները, Դիլիջան համայնքի մանկապարտեզների պահեստավորված սննդի բաշխումը միայնակ, կարիքավոր տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց, իրականացվել է  անմիջականորեն նրանց բնակարաններ այցելություններով: Միջոցառումն իրականացվել  է համայնքի ... Մանրամասն
26.03.20 Սննդի մատակարարում միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց

Այսօր՝ մարտի 25-ին,  Դիլիջան համայնքի մանկապարտեզների պահեստավորված սնունդը բաշխվեց  միայնակ, կարիքավոր տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց:
#տարեցտատիկպապիկներ #միայնակթոշակառուներ #մնատանը

25.03.20 Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ
     Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ 1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով.2. Սահմանել սույն որոշման 1-ին կետի պահանջի հետևյալ բացառությունները՝1) Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 14 չարգելված տնտեսական գործունեության տեսակների ... Մանրամասն
25.03.20 Փողոցների, նրբանցքների քլորաջրով ախտահանման աշխատանքներ

Հարգելի համաքաղաքացիներ.

Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները համայնքում իրականացվում են ամենօրյա ռեժիմով, կատարվում են փողոցների, աղբամանների, աղբատար մեքենաների   քլորաջրով ախտահանման աշխատանքներ:

Խնդրում ենք բոլոր քաղաքացիներին, ավտոմեքենաների վարորդներին՝  խոչընդոտներ չստեղծել ախտահանման աշխատանքներն իրականացնող մեքենաների համար, բարձր գիտակցական ընկալումով  վերաբերվենք կատարվող միջոցառումներին, քանզի դրանք կատարվում են  վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:

Լինենք մեկս մեկի հանդեպ հանդուրժող և հոգատար:

24.03.20 Ուշադրությու՛ն

Հարգելի համաքաղաքացիներ.

Ելնելով կորոնավիրուսի վարակի կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունից և հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ սահմանված սահմանափակումներից, մարտի 25-ից  համայնքապետարանը անցնում է հեռավար աշխատանքի, ժամանակավորապես կդադարեցվի  համայնքային տրանսպորտի աշխատանքը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումը կիրականացվի միայն էլեկտրոնային եղանակով՝  www.dilijancity.am կայքի "ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ" գործիքի, իսկ պետական մարմիններ՝ www.e-request.am) հարթակի միջոցով:

Շատ հրատապ հարցերի դեպքում զանգահարել 2-74-19 հեռախոսահամարով:

23.03.20 Ախտահանման ինտենսիվ աշխատանքները շարունակվում են

  Համայնքապետարանի կողմից կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքները շարունակվում են: Ախտահանվել են Գետափնյա, Շահումյան, Կալինինի փողոցների և Շամախյան թաղամասի բոլոր 83 բազմաբնակարան շենքերի շքամուտքերը, աստիճանավանդակները և վերելակները: Շամախյան թաղամասում աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ

23.03.20 www.e-request.am հարթակի վերաբերյալ
Հարգելի համաքաղաքացիներ.  Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․մարտի 16-ի 298-Ն որոշմամբ՝  տեղեկացնում ենք, որ պետական մարմիններ քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումը իրականացվում է միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով: Պատասխանները տրամադրվում են նույնպես էլեկտրոնային եղանակով՝ նպատակ ունենալով բացառել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումները։Քաղաքացիներին հորդորում ենք  չայցելել պետական մարմինների սպասարկման գրասենյակներ, ընդունել ի գիտություն, որ հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ... Մանրամասն
21.03.20 ՀՀ պարետի հայտարարությունը Հայաստանի տարածքում տնտեսական գործունեության մի շարք արգելքների մասին
‼️Սիրելի՛ հայրենակիցներ,Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/03/21/1101430/© 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանիցը.1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության, այն է՝ մոլեր՝ բացառությամբ այնտեղ գործող սուպերմարկետների,2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն,3. Կինոֆիլմերի ցուցադրում,4. Խաղատներ,5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55

(+374 268) 2-25-85

dilijan1@yahoo.com

Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner