Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի 2014թ. դեկտեմբերի 22-ի թիվ 577-Ա որոշմամբ 2015թ. հունվարի 22-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող, <<Բնակավայրերի հողերից>> 761.0քմ հողամաս /Լոտ-55(ՔՀ-14), Սարալանջի փողոց թիվ 44 / բնակելի տան կառուցման նպատակով, 1902500 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 2092750 դրամ առավելագույն գնով հաղթեց Արարատի մարզի Մխչյան գյուղի Ալավերդյան փողոց թիվ 41 տան բնակիչ Բագրատունի Բարսեղյանը, որի մասին աճուրդային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 4 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67, 68 և 70 հոդվածների պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածի 2-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել Դիլիջանի քաղաքապետարանի աճուրդային հանձնաժողովի թիվ 4 արձանագրությունը և Դիլիջանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող, <<Բնակավայրերի հողերից>> Սարալանջի փողոց թիվ 44 հասցեի 761.0քմ մակերեսով հողամասը, բնակելի տան կառուցման նպատակով, օտարել Արարատի մարզի Մխչյան գյուղի Ալավերդյան փողոց թիվ 41 տան բնակիչ Բագրատունի Բարսեղյանին:
2. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Բագրատունի Բարսեղյանին.
1) Դիլիջանի քաղաքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 2092750 դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 95125 դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի և համայնքի ավագանու 2014թ. նոյեմբերի 17-ի թիվ 277-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները: