Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. ապրիլի 02-ի թիվ 430-Ա որոշմամբ 2024թ. մայիսի 02-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 4965․2քմ հողամաս /Լոտ-4 (ԳՀ-24)/, Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-003-0702-0002 ծածկագրով հողամասը որպես վարելահող, 1986080 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 1986080 դրամ առավելագույն գնով հաղթեց Երևան քաղաքի, Բելյակովի փողոց, 5 շենք, թիվ 44 բնակարանի բնակիչ Վարդան Գրքիկյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 15 արձանագրությունը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 15 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-003-0702-0002 ծածկագրով 4965․2քմ հողամասը որպես վարելահող օտարել Երևան քաղաքի, Բելյակովի փողոց, 5 շենք, թիվ 44 բնակարանի բնակիչ Վարդան Գրքիկյանին:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Վարդան Գրքիկյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 1986080 /մեկ միլիոն ինը հարյուր ութսունվեց հազար ութսուն/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 993040 /ինը հարյուր իննսուներեք հազար քառասուն/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: