Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել <<Հ և Տ Հակոբյաններ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վաչագան Գևորգյանը` Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոց թիվ 66/4 (1.8415 հա, 0.1247հա, 0.285հա) և Օրջոնիկիձե փողոց թիվ 66 (0.18 հա) հասցեների հողամասերի միավորման արդյունքում առաջացած 2.4312հա հողամասին և շինություններին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հաայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. <<Հ և Տ Հակոբյաններ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող, Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոց թիվ 66/4 (1.8415հա, 0.1247հա, 0.285հա) և Օրջոնիկիձե փողոց թիվ 66 (0.18հա) հասցեների հողամասերի միավորման արդյունքում առաջացած 2.4312հա հողամասը և շինությունները հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Օրջոնիկիձե փողոց թիվ 66/4 հասցեով:
2. <<Հ և Տ Հակոբյաններ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանը.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: