Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 2813767 վկայականի՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 314ա հասցեի 0.101հա հողամասը պատկանում է քաղաքացի Նարինե Լևոնի Խաչատուրյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասում առկա բնակելի տան ինքնակամ մասերը (կառուցված մինչև 2015թ.) օրինականացնելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն սեփականության իրավունքի վկայականի տվյալների` Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 314ա հասցեի հողամասի բնակելի տանը առկա են ինքնակամ մասեր, որոնց ընդհանուր արտաքին մակերեսը կազմում է 137.0քմ /կցվում է հատակագիծը/: Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների: Վերջիններիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է 317292 /երեք հարյուր տասնյոթ հազար երկու հարյուր իննսուներկու/ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի, 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`
1. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 314ա հասցեի 0.101հա տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել նոր հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Աբովյան փողոց, թիվ 3/2:
2. Քաղ․ Նարինե Լևոնի Խաչատուրյանի սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Աբովյան փողոց թիվ 3/2 հասցեի 0.101հա հողամասում առկա բնակելի տան ինքնակամ մասերը՝ 137.0քմ ընդհանուր արտաքին մակերեսով, ճանաչել օրինական:
3. Պարտավորեցնել քաղ․ Նարինե Խաչատուրյանին.
1)Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ ինքնակամ կառույցների օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 317292 /երեք հարյուր տասնյոթ հազար երկու հարյուր իննսուներկու/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: