Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 31-ի թիվ 165-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 179/2 հասցեի 34․2քմ հողամասում, քաղ. Արտաշես Աշոտի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 67․86քմ արտաքին մակերեսով առևտրի սրահի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 02052024-11-0067/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արտաշես Հարությունյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2024թ. մարտի 14-ի թիվ 639-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Արտաշես Աշոտի Հարությունյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 179/2 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 67․86քմ ընդհանուր արտաքին մակերեսով առևտրի սրահը և վերջինիս սպասարկման 34․2քմ հողամասը, համապատասխանաբար, 1664267 դրամ և 359572 դրամ արժեքներով օտարել քաղ. Արտաշես Աշոտի Հարությունյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Արտաշես Հարությունյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 359572 /երեք հարյուր հիսունինը հազար հինգ հարյուր յոթանասուներկու/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 1664267 /մեկ միլիոն վեց հարյուր վաթսունչորս հազար երկու հարյուր վաթսունյոթ/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: