Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Բակուր Զավենի Մելքոնյանը` իր սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 11 (991.0քմ), Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 11/1 (709.0քմ), Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 13 (3413.7քմ) և Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 15 (1200.0քմ) հասցեների հողամասերի միավորման արդյունքում առաջացած 6313.7քմ հողամասին և բնակելի տներին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հաայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Քաղ. Բակուր Զավենի Մելքոնյանին պատկանող, Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 11 (991.0քմ), Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 11/1 (709.0քմ), Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 13 (3413.7քմ) և Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 15 (1200.0քմ) հասցեների հողամասերի միավորման արդյունքում առաջացած 6313.7քմ հողամասը և բնակելի տները հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 11 հասցեով:
2. Պարտավորեցնել քաղ. Բակուր Մելքոնյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: