Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Համլետ Հովսեփի Եգանյանը՝ Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 42 հասցեի բնակելի տան և տնամերձ հողամասի փաստաթղթային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի, Սայաթ-Նովայի փողոց թիվ 42 հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 510.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 288.9քմ /420.0քմ ընդհանուր բաժնային սեփականություն/: Չափի փոփոխման հարցում սեփականատերը առարկություն չունի:
Նշված տնամերձ հողամասում առկա շինության /բնակելի տան/ ձևափոխությունների և կցակառուցումների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացի Համլետ Հովսեփի Եգանյանը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1.Հաստատել Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 42 հասցեի տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 288.9քմ /420.0քմ ընդհանուր բաժնային սեփականություն/ մակերեսով, քաղ. Համլետ Հովսեփի Եգանյանի (ծնված 25.05.1939թ․) սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2.Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 42 հասցեի բնակելի տան ձևափոխությունների և կցակառուցումների նկատմամբ ճանաչել քաղ. Համլետ Հովսեփի Եգանյանի (ծնված 25.05.1939թ․) սեփականության իրավունքը:
3.Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 42 հասցեի 288.9քմ /420.0քմ ընդհանուր բաժնային սեփականություն/ տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել նոր հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Սայաթ-Նովայի փողոց թիվ 42/1:
4.Պարտավորեցնել քաղ. Համլետ Եգանյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: