Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2024 թ.

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի թիվ 143-Ն հրամանի 177-րդ կետը.

1. Դիլիջանի համայնքապետարանի (այսուհետ՝ Համայնքապետարան) ներքին աուդիտի ծառայության 2024 թվականի տարեկան ծրագրի կատարումն ապահովելու նպատակով իրականացնել աուդիտորական առաջադրանքներ՝ համաձայն հավելվածի :

2. Աուդիտորական առաջադրանքների իրականացումը վերապահել <<ՍԱԱՄ-ԱՈՒԴԻՏ>> փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտորներ՝ Տիգրան Հակոբյանին, Մարիամ Քյառունցին  և Արարատ  Յարալյանին:

3. Աուդիտորական առաջադրանքներն իրականացնել՝ 2024 թվականի ընթացքում, ուսումնասիրության և գնահատման ենթարկելով համայնքապետարանի և ենթակա կազմակերպությունների կողմից՝ առնվազն 2023 թվականի ընթացքում իրականացված գործառույթներն ու վերջիններիս վերաբերյալ կազմված փաստաթղթերը:

4. Աուդիտի ենթարկվող միավորների ղեկավարներին՝ աուդիտորական առաջադրանքների իրականացման  գործընթացը պատշաճ կարգով ապահովելու  նպատակով  աջակցել աուդիտորներին, տրամադրելով   պահանջվող  փաստաթղթերի բնօրինակները և/ կամ դրանց պատճենները, ներկայացնել տեղեկանքներ, պարզաբանումներ, բացատրություններ և այլն:

5. Աուդիտորական առաջադրանքի ընթացքում թույլատրել աուդիտորներին օգտվել էլեկտրոնային տեղեկատվական համակարգերից և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին»  ՀՀ օրենքով չարգելված փաստաթղթերից։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(15.41 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner