Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 32
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2/1 ՀԱՍՑԵԻ 63.52ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Արմեն Ռուբենի Ֆրանգուլյանը, Կարեն Ռուբենի Ֆրանգուլյանը և Լիլի Վլադիմիրի Առուստամյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 1-ին փողոցի թիվ 2 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 550.0քմ հողամասին կից գտնվող /1-ին փողոցի թիվ 2/1 հասցեի/ 63.52քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 63.52քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 1-ին փողոցի թիվ 2/1 հասցեի 63.52քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 78892 /յոթանասունութ հազար ութ հարյուր իննսուներկու/ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Արմեն Ռուբենի Ֆրանգուլյանին, Կարեն Ռուբենի Ֆրանգուլյանին և Լիլի Վլադիմիրի Առուստամյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 1-ին փողոցի թիվ 2/1 հասցեի 63.52քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 78892 /յոթանասունութ հազար ութ հարյուր իննսուներկու/ դրամ արժեքով, քաղաքացիներ Արմեն Ռուբենի Ֆրանգուլյանին, Կարեն Ռուբենի Ֆրանգուլյանին և Լիլի Վլադիմիրի Առուստամյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(788.22 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner