Դիլիջանի համայնքի ղեկավարի 2012թ. նոյեմբերի 01-ի թիվ 542-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 12/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Անահիտ Ծերունի Դավթյանի կողմից ինքնակամ կառուցված 14․3քմ արտաքին մակերեսով շինության և 2․1137քմ արտաքին մակերեսով պարսպի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 06032024-11-0051/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Անահիտ Դավթյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 12/3 հասցեի շինությունը՝ 14․3քմ արտաքին մակերեսով, պարիսպը 2․1137քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 115․0քմ հողամասը, համապատասխանաբար, 298070 դրամ, 44058 դրամ և 785945 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ղեկավարը նշված շինությունը, պարիսպը և վերջինիս զբաղեցրած 115․0քմ հողամասը քաղ. Անահիտ Ծերունի Դավթյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 12/3 հասցեի շինությունը 14․3քմ արտաքին մակերեսով, պարիսպը 2․1137քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 115․0քմ հողամասը, համապատասխանաբար, 298070 դրամ, 44058 դրամ և 785945 դրամ արժեքներով քաղ. Անահիտ Ծերունի Դավթյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: