Այսօր: Ուրբաթ, 24 Փետրվարի 2017թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.02.17 Պարգևատրման արարողություն համայնքապետարանում
  Փետրվարի 22-ին Դիլիջանի համայնքապետարանում տեղի ունեցավ «Երեխաների խոսքի ուժը»  ծրագրով անցկացված հատուկ դասընթացի մասնակիցների խրախուսման արարողություն:  Մանկական զարգացման հիմնադրամի տնօրինությունը ամփոփելով դասընթացին մասնակցած  դպրոցականների ներկայացրած աշխատանքները՝ մրցույթի հաղթող է ճանաչել Գոշի միջանակարգ դպրոցի 10-րդ դասարանի  աշակերտուհի Թագուհի Ամիրյանին:  2-րդ տեղի մրցանակին են արժանացել Սերինե Սարգսյանը, ( Գոշի դպրոց,10-րդ դասրան) Մարինե Աբրահամյանը, ( քաղաքի թիվ 6 դպրոց, 9-րդ դասարան), և Ամալյա Ստեփանյանը, (Հաղարծնի դպրոց, 7-րդ դասարան: Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը և Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն  Լուսինե ... Մանրամասն
22.02.17 Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական խումբը նիստ է գումարել
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ  կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:  Այս մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունը։   Քննարկմանը ներկա են գտնվել միջգերատեսչական խմբի անդամներ` ՀՀ պետական գերատեսչությունների և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել է  նաև նախաձեռնության հեղինակ, UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ, IDeA և  Scholae Mundi հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:  ... Մանրամասն
17.02.17 Ընդունելություն համայնքապետարանում
 Փետրվարի 17-ին Դիլիջանի  համայնքապետարանում նորածինների մայրերի հերթական ընդունելությունն էր: Համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը շնորհավորեց երտասարդ մայրերին՝ նորածիններին մաղթելով առողջություն և լավ ապագա: Ընդունելությանը  55 նորածինների  մայրերի հատկացվեց համայնքապետարանի սահմանած  դրամական օգնությունը (ընդհանուր գումարը կազմում էր 1 միլ 90 հազար դրամ): Այնուհետև հանդիպմանը համայնքի ղեկավարը երիտասարդ մայրերին իրազեկեց համայնքում  իրականացվող սոցիալական ծրագրերին, միաժամանակ պատասխանելով ներկաներին հուզող հարցերին: Ի պատասխան ՝ Գոլովինո թաղամասի տրանսպորտային սպասարկման վիճակի  վերաբերյալ տրված հարցի՝ համայնքի ղեկավարը պարզաբանեց, որ առաջիկայում տրանսպորտի ... Մանրամասն
16.02.17 Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքում տեղամասային ընտրական կենտրոնները
Դիլիջան համայնքի ղեկավարի    13 փետրվարի 2017 թվականի N 61   որոշման համաձայն   2017թ.   ապրիլի   2ին   Հայաստանի   Հանրապետության   Ազգային   ժողովի   ընտրություններին  նախապատրաստվելու   համար   Դիլիջան   համայնքում   կազմավորել   են 18   ընտրական   տեղամասային   կենտրոններ՝
1. թիվ 1 «Թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ ք. Դիլիջան, Մոլդովական 46
Մանրամասն
16.02.17 2017թ. ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին նախապատրաստվելու համար Դիլիջան համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու մասին
Դիլիջան համայնքի ղեկավարի  13 փետրվարի 2017 թվականի N 62 որոշման համաձայն 2017թ. ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին նախապատրաստվելու համար Դիլիջան համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացնել  հետևյալ անվճար տեղերը՝
  հ / հ հասցե մակերես քառ . մ
1. Ք. Դիլիջան, Գետափնյա փող. թիվ 2 20
2. Մանրամասն
14.02.17 Նշվեց Տյառնընդառաջը
  Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ:    Տյառնընդառաջի ծիսական արարողակարգը Դիլիջանի աղոթատանը  Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի հանդիսապետությամբ Հայ  եկեղեցու կանոնի համաձայն սկսվեց  փետրվարի 13-ին: Երեկոյան ժամերգությունից հետո, կատարվեց  նախատոնակ, որն  ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվեց  Անդաստանի արարողություն:  Աղոթատան  ... Մանրամասն
10.02.17 ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը
  Փետրվարի 10-ին  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այցելեց Դիլիջան: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի  և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ  Վաչե Տերտերյանի մասնակցությամբ  նախարարը հանդիպում ունեցավ Տավուշի մարզի համայնքների ղեկավարների հետ:  Նախարարը նախ շնորհավորեց ներկաներին Հայոց ազգային բանակի 25-ամյա հոբելյանի առթիվ՝  նշելով բանակաշինության գործում լուրջ առաջընթացը, իր խոսքում բարձր  գնահատանքի արժանացնելով սահմանամերձ համայնքների դերը   երկրի անվտանգության համակարգում  և   ազգ- բանակ գաղափարախոսության իրագործման մեջ: Ներկաների կողմից խիստ ... Մանրամասն
07.02.17 Խրախուսելի նախաձեռնություն

  Ձյունառատ ձմեռը  ոչ միայն գեղեցիկ տեսք է  հաղորդում դիլիջանյան չքնաղ բնապատկերին, այլև որոշակի դժվարություններ է առաջացնում ինչպես հետիոտնի, այնպես էլ տրանսպորտի կանոնավոր  երթևեկության ապահովման  համար: Դիլիջանի բարդ ռելիեֆային պայմաններում ճանապարհների և հիմնարկների տարածքների ձյան հաստ շերտից  մաքրման  խնդիրը ավելի մեծ կարևորություն է ստանում:

  Ուրախալի է, որ քաղաքում ձյան մաքրման աշխատանքներին մասնակցելու նախաձեռնությամբ հանդես եկան UWC Դիլիջան քոլեջի սովորողները, Դիլիջանի համայնքային կենտրոնի կամավորները, ովքեր  Արվեստի պետական քոլեջի սաների հետ համատեղ, փետրվարի 4-ին  իրականացրին քոլեջի տարածքի մաքրման աշխատանքներ: 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner