Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Երկուշաբթի, 29 Դեկտեմբերի 2014թ.
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ

Սիրելի դիլիջանցիներ.

Քաղաքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ, մաղթում եմ Ձեզ անձնական երջանկություն և նորանոր հաջողություններ գալիք՝ 2015 թվականին: 2014 թվականը մեր քաղաքի կյանքում նշանավորվեց այնպիսի խոշոր իրադարձություններով, որոնք էական ազդեցություն են ունենալու մեր առողջարանային քաղաքի հետագա զարգացման վրա: Ներկա սերունդը հպարտությամբ է հիշելու, որ ականատեսն ու մասնակիցն է եղել այդ իրոք պատմական իրողություններին:Հոկտեմբերի 11-ին բացվեց Դիլիջանի միջազգային դպրոցը, որի շնորհիվ մեր քաղաքը հավակնում է դառնալու տարածաշրջանային կրթական խոշոր կենտրոն: Շարունակվում է ֆինանսական կենտրոնի ձևավորման գործընթացը: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից քաղաքին ցուցաբերվող աջակցությունը մեծապես նպաստում է քաղաքային կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը: «Գիտելիք հանուն զարգացման»  կենտրոնը դարձել է Դիլիջանի տարածաշրջանի պատանիների և երիտասարդության ստեղծագործական կարողությունների զարգացման կարևոր օջախներից մեկը: Արդեն գալիք ուսումնական տարում ՀՀ Կենտրոնական բանկի և «Այբ» հիմնադրամի համագործակցությամբ հիմնադրված Դիլիջանի կենտրոնական դպրոցը ուսումնական պարապմունքները կանցկացնի սեփական հարկի տակ: 2015 թվականին կբացվի ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնամեթոդական կենտրոնը, որը նույնպես կարևոր դերակատարում է ունենալու քաղաքի զարգացման գործընթացներում: Խոշորամասշտաբ ծրագրերի իրականացումը մեծապես նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի նվազեցմանը: 2014թվականին մեզ հաջողվել է որոշակի առաջընթաց արձանագրել ազգաբնակչության սոցիալ- տնտեսական խնդիրների լուծման գործում: Բարեկարգվել են մեկ տասնյակից ավելի փողոցներ և նրբանցքներ, վերանորոգվել են բազմաթիվ բազմաբնակարան շենքերի մուտքեր, տանիքներ, վերելակներ: Ազգաբնակչության 85 տոկոսը ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Մեզ հաջողվեց մեծ ծավալի հակասողանքային աշխատանքներ իրականացնել, որը կենսական նշանակություն ունի Դիլիջանի համար: Հուսով եմ, որ 2015-ին այն ավարտին կհասցվի և քաղաքի ողջ կենտրոնական հատվածի համար կստեղծվի հուսալի հակասողանքային դրենաժային համակարգ: Քաղաքն ապրում է ակտիվ հոգևոր- մշակութային կյանքով: Դիլիջանում են անցկացվել պարարվեստի, փողային նվագախմբերի հանրապետական փառատոնները, իսկ գորգագործության փառատոնը արդեն դարձել է ավանդական:

Ես հպարտ եմ, որ մեր համաքաղաքացիները իրենց ակտիվ մասնակցությունն են հանդես բերում հարազատ քաղաքի շենացման գործում: Մեր համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ 2014թ. Դիլիջանը ճանաչվեց հանրապետության Լավագույն քաղաքային համայնք: Մեր ձեռքբերումները շարունակական են լինելու և համոզված եմ, որ 2015 թվականը բոլորիս համար լինելու է նոր հաջողությունների տարի:

 

 

 

 





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner