Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Աշխատանք՝ Դիլիջանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Դիլիջանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
06/04/2017
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
17/04/2017
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է եռանդուն եւ նախանձախնդիր, տեխնոլոգիաների ոլորտում հիմնային  գիտելիքներ ունեցող մասնագետների, ովքեր պատրաստակամ են փորձարկել նոր տեխնոլոգիաներ՝ մեկնարկելով իրենց կարիերան որպես ուսուցանող մարզիչ: 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հիմնվելով ուսուցանման հաստատված մոդելի վրա՝ ուսուցանող մարզիչներն անմիջականորեն կաշխատեն Թումո անդամների հետ՝ հանձն առնելով          

·         Աջակցել նրանց ուսումնական առաջընթացին

·         Օգնել նրանց նախագծել իրենց անհատական ուսումնառության պլանը

·         Ուղղորդել նրանց` վարժանքներն ավարտին հասցնելու համար

·         Խրախուսել ու քաջալերել անդամներին` կիրառելու ինքնուսուցման և տեխնոլոգիաների ներուժը

·         Օգնել տեխնոլոգիաներին առնչվող տարբեր բնագավառներում գործնական դասընթացների և նախագծերի համակարգման գործում

·        Հետևել ուսանողների հաճախումներին և հետադարձ կապ ապահովել  ուսանողների ուսումնական աճի վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել՝անտարբեր ուսանողների ն ներգրավելու և տեխնիկապես  ոգեշնչելու համար

·         Ներկայանալ ուսանողնե րին մարզիչի դրական ու մասնագիտական պատկերով

·         Խթանել   համագործակցային ու խանդավառ ուսուցումը

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ և ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

·         Ակտիվ ու դրական անհատականություն, մարդկանց հետ շփվելու գերազանց հմտություններ ու դեռահասների հետ աշխատելու ձիրք

·         Թումոյի հիմնական ուսումնական ոլորտներից (որոնք են անիմացիան, խաղերի ստեղծումը, կայքերի մշակումը և թվային մեդիան) առնվազն մեկի տարրական իմացություն և կարողություն՝ տվյալ ոլորտում սովորելու տեխնիկական հասկացություններ և ծրագրային գործիքներ

·         Բազմակողմանի ընդունակություններ այնպիսի տեխնիկական ոլորտներում, ինչպիսիք են գրաֆիկական ձևավորումը կամ ծրագրավորումը, ինչպես նաև արտիստիկ հմտություններ, ինչպիսիք են նկարչությունն ու ստեղծագրությունը

·         Պատրաստակամություն՝ զարգացնելու բարձրակարգ հմտություններ, ինչպիսիք են ստեղծարարությունը, վերլուծական մտածողությունն ու նախաձեռնող լինելու  ունակությունը, ինչպես նաև կազմակերպչական ընդունակությունները, ինչպիսին թիմային աշխատանքն է, հաղորդակցման ու հետազոտական հմտությունները  

·         Համացանցից, առցանց պաշարներից ու գործիքներից օգտվելու կարողություն

·         Ճանաչված համալսարանում ուսանող կամ շրջանավարտ

·         Գերազանց հաղորդակցմա ն հմտություններ՝ ներառյալ գրավ որ հաղորդակցումն ու միջանձնյա  շփումըինչպես նաև հրապարակայի ն ներկայանալու կարողությունը ( անգլերենի իմացությունն առավելո ւթյուն է)

 ՎԱՅՐԸ` ՀՀ, ք.Դիլիջան

 ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները jobs@ tumo.org էլ. հասցեին`նշելով Ուսուցանող մարզիչ կամ Learning coach նամակի վերնագրի (Subject) դաշտում: Համապատասխան թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`

06.04.2017

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (41.5ԿԲ)
Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner