23.07.25
Համայնքապետարանի աշխատակազմը մասնակցել է վերապատրաստման ծրագրի
|
Հուլիսի 14-ից Դիլիջանի համայնքապետարանում մեկնարկել է համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագիր, որն իրականացվում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից ՝ նպատակ ունենալով ամրապնդել տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետությունն ու բարելավել հանրային ծառայությունների մատչելիությունը:Համայնքապետարանի աշխատակազմի շուրջ 25 համայնքային ծառայողներ անցել են 8-օրյա ուսումնական ծրագիր՝ ուղղված մասնագիտական կարողությունների ամրապնդմանը և գործնական հմտությունների զարգացմանը։ Այսօր տեղի ունեցավ ավարտական դասը և հավաստագրերի հանձնման արարողությունը:Ակադեմիայի կողմից առաջարկվող ծրագրերը հնարավորություն են տալիս համայնքներում ծառայող անձնակազմին համատեղել գործնական փորձը նոր գիտելիքների հետ, ...
Մանրամասն |
|
23.07.25
Դիլիջանի Ամֆիթատրոնում կկայանան մի շարք միջոցառումներ
|
Արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել «Հովհ․ Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց» ՀՈԱԿ-ի հաշվետու համերգը Դիլիջանի Ամֆիթատրոնում անցկացնելը: Նազանքով պարեր, լավ երաժշտություն ու բարձր տրամադրություն. ահա այն, ինչ կտեսնեք հուլիսի 25-ին՝ ժամը 18:00-ից սկսած՝ Դիլիջանի ամֆիթատրոնում:Հուլիսի 26-ին՝ ժամը 10:30–ից սկսած, Դիլիջանի ամֆիթատրոնում կկայանա «Մինորա» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպվող «Դիլիջանյան ամառ-2025» խորագրով ամենամյա մշակութային փառատոնը:Հուլիսի 29-ին՝ ժամը 17։30-19։00-ը, Դիլիջանի Ամֆիթատրոնում կկայանա Ռումինիայի Հանրապետության «ՍԱՀԱՋԱ ՅՈԳԱ ՄԵԴԻՏԱՑԻԱ» կենտրոնից առաջին անգամ Հայաստան ժամանած՝ աշխարհահռչակ սիթառիստ Վիկտոր ...
Մանրամասն |
|
22.07.25
Կնքվել է հուշագիր համայնքապետարանի և զարգացման հիմնադրամի միջև
|
Դիլիջանի համայնքապետարանը և «Կերոն» զարգացման հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ Դիլիջանի ավագ դպրոցում «ԱյբՊՐՈ» նախագծային ուսումնառության ծրագրի ներդրման նպատակով:Ծրագիրն իրականացվելու է «Այբ» կրթական հիմնադրամի գործընկերությամբ, որի նորարարական կրթական մոդելը և տարիների հաջող փորձը կնպաստեն կրթական նորարարությունների արդյունավետ ներդրմանը և դպրոցականների զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծմանը։«ԱյբՊՐՈ» նախագծային ուսումնառության ծրագիրը նորարարական կրթական մոդել է, որը հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա։ «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, ծրագրի մեկնարկը կտրվի Դիլիջան քաղաքի միակ ...
Մանրամասն |
|
21.07.25
ՀՀ ՏԿԵ նախարարությունն իր էջում հրապարակում է արել
|
«Դիլիջանի՝ ավելի քան 2 կմ երկարությամբ Գետափնյա փողոցը և հարակից 16 շենքերի բակային հատվածները հիմնանորոգվում են սուբվենցիոն ծրագրով` պետություն–համայնք համաֆինանսավորմամբ»:
|
|
15.07.25
Հանրային քննարկման իրազեկում
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 6-ին՝ ժամը 12:00-ին, Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի խմելու ջրագծերի հիմնանորոգում և ջրաչափերի տեղադրում» սուբվենցիոն ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում: Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:
|
|
14.07.25
Ուսանողի տունը մեկնարկում է 2025-2026 ուստարվա ընդունելությունը
|
Ընդունվելով Ուսանողի Տուն` հնարավորություն կստանաք բնակվել հարմարվետ ու տեխնիկապես հագեցած տանը,Բուհին զուգահեռ ստանալ ոչ ֆորմալ կրթություն, փորձի փոխանակումներ, մասնակցել սեմինարների, ️այցելել տարբեր կազմակերպություններ, մասնակցել արշավների` բացահայտելով Հայաստանը, ձեռք բերել որակյալ կապեր, նպաստել սեփական համայնքի ակտիվացմանը, և եթե դուք Տավուշի մարզից եք և սովորում եք Երևանի որևէ բուհի 1-ին կամ 2-րդ կուրսում, համոզված եք՝ առանց ուժեղ մարզերի չկա ապահով Հայաստան և ցանկանում եք այդ հարցում ունենալ ձեր ներդրումը, նախաձեռնող եք և ունեք կազմակերպչական հմտություններ, ապա շտապե՛ք դիմել Ուսանողի տուն։Ուսանողի Տան անդամ դառնալու համար կարող եք լրացնել ...
Մանրամասն |
|
|
09.07.25
Հանրային քննարկման վերաբերյալ իրազեկում
|
Հուլիսի 16-ին՝ ժամը 14:00-ին, Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Դիլիջան–Սևան նոր թունելի կառուցման աշխատանքների բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ հանրային քննարկում: Հարցերի դեպքում, կարող եք կապ հաստատել՝ -«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ, ՀՀ, 0010 ք. Երևան, Կառավարության տուն 3, հեռ։ 010511391 -«Տրանսնախագիծ» տրանսպորտային շինարարության նախահետազննական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ), ՀՀ, ք. Երևան, Դավիթ Անհաղթի փող., 23 շենք, հեռ: +374-10-241191
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |