Այսօր: Կիրակի, 28 Նոյեմբերի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Previous Next
ՎԻՃԱԿԱԳՐՈւԹՅՈւՆ
115
Ակտիվ քաղաքացիներ
1
Գործընթացներ
9
Առաջարկներ
4
Կարծիքների քանակ
16
Հավանումներ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր կարծիքը:
Դիլիջան բնակավայրի շենքերի վերանորոգման և արդիականացման աշխատանքների իրականացում   ՏՀԶՎԿ ՀԿ   17 հունիս 2020 Առաջարկվում է Դիլիջան բնակավայրի Գետափնյա փողոցի 6 բազմաբնակարան շենքերում իրականացնել էներգաարդյունավետության աշխատանքների։ Կատարված աշխատանքների արդյունքում ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
3 3
Կանաչ համայնք և բարեկարգում
Հետիոտնային անցումների (չկարգավորվող) գիշերային լուսավորություն   ԳՐԻՇԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ   27 հունիս 2020 Առաջարկ Հիմք ընդունելով վերջին ժամանակաշրջանում վրաերթերի վիճակագրությունը առաջարկում եմ չկարգավորվող հետիոտնային անցումնեերի գիշերային լուսավորություն, նորարարական տեխնոլոգիաներով Լուծում Արևային էներգիայով աշխատող լուսատուներով հնարավոր է մաքսիմալ քիչ էներգիայի օգտագործմամբ մաքսիմալ անվտանգ դարձնել չկարգավորվող հետիոտնային անցումները: Ստորև ներկայացված Իրականացման արժեք դաշտում նշել եմ ըստ իս 1 հետիոնային անցման արդիականացման արժեքը
0 1
Կանաչ համայնք և բարեկարգում
Թումանյանական հերոսներ   Լամարա ՄԱՆԹԱՇՅԱՆ   18 հունիս 2020 Առաջարկ   - Առաջարկում եմ Թումանյանի այգում տեղադրել Հ.Թումանյանի կերտած հերոսներին: Երեխաները ավելի հետաքրքրությամբ կխաղան այնտեղ և կլուսանկարվեն: Հնարավոր է գետակի մոտ տեղադրել Անբան Հուռուն լվածք անելիս: Շանն ու կատվին սեղարանների մոտ կամ Կիկոսին և իր ընտանիքին: Լուծում -  Կարծում եմ այդ մասում հետո նաև կիրականացվեն մանկական միջոցառումներ և հանդեսներ: Հասցե` Հայաստան, Երևան, Թումանյանի անվան զբոսայգի:
1 1
Մշակույթ և ժառանգություն
Աղբի տեսակավորում   ՏՀԶՎԿ ՀԿ   18 հունիս 2020 Առաջարկ -  Յուրաքանչյուր համայնքում մի քանի տեղ հատկացնել հատուկ հարմարեցված տարածքներ, որտեղ հնարավոր կլինի տեսակավորած աղբ, իսկ ավելի ճիշտ թափոններ լցնել և ոմանց տալ իրավունք դրանք տնօրինելու: Եթե ֆինանսները բավարարեն, մի հատ էլ աղբի սորտավորման կայան: Տեսանյութը՝ կից հղման մեջ: Լուծում   - Օրինակ թղթերի համար հատուկ բաժին ունենալ, և նա, ով կկամենա այդ թուղթը հանձնել սեփական միջոցներով կգրանցվի քաղաքապետարանում և կստանա արտոնություն դա անելու, մինչև որոշակի ժամանակով որոշակի պայմաններով, որոնք ամենևին կարևոր չեն: Օրինակ՝ պայման միշտ պահել աղբամանը ոչ ավել քան 80 տոկոս լցվածությամբ և ապահովել աղբամանի մաքրությունը: Մեկ այլ սորտավորման կայանում կհավաքվեն բոլոր պլաստիկները, այդ թվում և պոլիէթիլենային տոպրակները, իսկ նա, ով կցանկանա տնօրինել հավաքված աղբը, կպարտավորվի այն տեսակավորել և հանձնել համապատասխան ընդունողներին կամ ուտիլիզացման կենտրոններ, փոխարենը կստանա որոշակի եկամուտ: Նրանք, ովքեր անպետք հագուստ կունենան, հնարավորություն կտան բարեգործական կազմակերպություններին տնօրինել դրանք, քանի որ դրանք կարող են ինչ որ մարդկանց համար շատ կարևոր լինել, այդ թվում կենցաղային տեխնիկան, գույքը և այլն, որոնք պարզապես աղբամանը թափելու փոխարեն հնարավոր կլինի ինչ որ կերպ օգտագործել՝ երկրորդ կյանք տալով դրանց:
0 2
Կանաչ համայնք և բարեկարգում
Գոշավանք - զբոսաշրջության զարգացում   ՏՀԶՎԿ ՀԿ   18 հունիս 2020 Մշա­կել Համայնքի զբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագիր: Գիտական բոլոր կազ­մա­կեր­պությունների ռեսուրսներն օգտագործել գիտական զբո­սաշրջութ­յան զարգացման հա­մար: Մշակել համապատասխան փաթեթներ ներքին և ներգնա զբոսաշրջիկների համար: Քայլեր ձեռնարկել այս ոլորտի վիճա­կագրա­կան հաշվառման բարելավման ուղղությամբ: Դպրո­ցականների և ուսանողների հա­մար կազմակերպել այցելություններ գի­տա­կան կենտրոններ:
0 2
Զբոսաշրջություն
Ճանապարհային երթևեկության կանոնները ուսուցանող մանկական խաղահրապարակ   Լամարա ՄԱՆԹԱՇՅԱՆ   18 հունիս 2020 Առաջարկ  - Բազմաթիվ քաղաքներում լայն տարածում ունեն ճանապարհային երթևեկությունը իմիտացնող մանկական խաղահրապարակները: Նման խաղահրապարակները ունեն երեխաներին ուսուցանող և միևնույն ժամանակ՝ զվարճացնող նշանակություն: Առաջարկվում է սկզբնական փուլում Երևանի մեկ վայրում ստեղծել պիլոտային մեկ խաղահրապարակ, այնուհետ՝ ունենալ գրեթե բոլոր վարչական շրջաններում: Այս խաղահրապարակում հնարավոր է դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար անցկացնել խաղային տիպի դասընթացներ և մանկական մրցաշարեր: Լուծում - Առաջարկվում է ընտրել վայրը՝ նպատակահարմար է արդեն իսկ առկա զբոսայգիների տարածքի օգտագործումը՝ օրինակ. օղակաձև զբոսայգու հարթ հատված, մանկական զբոսայգի, կենդանաբանական այգուն կից, Հաղթանակ զբոսայգի և այլն: «Ակտիվ քաղաքացի» ծրագրի կանոններով սահմանված առավելագույն գումարը՝ 30 միլիոն դրամ, կբավարարի առաջարկի իրականացման համար: Հասցե` Հայաստան, Երևան, Երիտասարդության զբոսայգի
0 1
Կրթություն
Փողոցի ավելի լավ եզրաքարեր   ՏՀԶՎԿ ՀԿ   18 հունիս 2020 Առաջարկ - Ունենալ ավելի լավ, գեղեցիկ, երբեմն ավելի բարձր և հատուկ գունանշումով փողոցային եզրաքարեր: Լուծում  - Ունենալ ավելի լավ, գեղեցիկ, երբեմն ավելի բարձր և հատուկ գունանշումով փողոցային եզրաքարեր, որոնք և՛ սիրուն տեսք են հաղորդում փողոցներին, և՛ տեսանելի են, և՛ ավելի բարձր (ինչը կստիպի վարորդներին մայթերին չկանգնել):
0 2
Կանաչ համայնք և բարեկարգում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner