Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 168
 

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել Դիլիջան համայնքի բնակիչներ՝ Ինգա Վաթինյանը, Վազգեն Պետրոսյանը, Աշոտ Խոջայանը, Սամվել Խաչատրյանը և Լուսինե Գասպարյանը՝ փոխադրամիջոցի գույքահարկի և հողի հարկի ապառքների կամ հաշվարկված տույժերի նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով։

Համաձայն Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ և 245-րդ հոդվածի 2-րդ մասերի ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.

 

1.Սահմանել արտոնություն Դիլիջան համայնքի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի պարտավորությունների նկատմամբ՝ համաձայն հավելվածի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.63 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել լրացուցիչ ուսումնասիրության նպատակով:
Համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին քվեարկությամբ (կողմ-15 դեմ-0 ձեռնպահ-0) ընդունեց առաջարկությունը և հարցի քննարկումը հետաձգվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner